Ալիևն Իրանին սպառնացել է իր «մեծ եղբորով»


Ալիևն Իրանին սպառնացել է իր «մեծ եղբորով»
Հոկտեմբեր 20 20:21 2022

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժությունների մեսիջը կարծես հասել է Բաքու։ Ի պատասխան՝ Ադրբեջանի ռեժիմի ղեկավարը որոշել է վախեցնել Թուրքիայի հետ իր գործընկերությամբ, գրում է Infoteka24.ru-ն։

 

«Թուրքիան մեր հիմնական դաշնակիցն է։ Մեր եղբայրությունը  պատերազմից հետո միայն ուժեղացել է։ Մենք ստորագրեցինք Շուշիի հռչակագիրը: Մեր եղբայրությունն ազդակ է աշխարհի և տարածաշրջանի երկրներին։ Եթե ​​ինչ-որ մեկը որոշի մեր դեմ ագրեսիա իրականացնել, ապա մեր գործընկերությունը նրանց համար ազդանշան է», - ասել է Ալիևը օկուպացված Մեխակավանում (Ջաբրայիլ-Ազ) Էրդողանի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ:

 

 

Ակնհայտ է, որ տարածաշրջանի սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը դուր չի եկել Ադրբեջանի ղեկավարին, և նա որոշել է Իրանին վախեցնել իր «մեծ եղբորով»։