Համազգային հիստերիա․ Ադրբեջանի հանրային ալիքով երեխաները Մակրոնին վիրավորող երգ են երգել


Համազգային հիստերիա․ Ադրբեջանի հանրային ալիքով երեխաները Մակրոնին վիրավորող երգ են երգել
Հոկտեմբեր 19 13:15 2022

Ղարաբաղյան վերջին պատերազմի վերաբերյալ և հայերի մասին դրական արտահայտություններ արած Էմանուել Մակրոնի դեմ քննադատական արշավին Ադրբեջանում մասնակից են դարձրել նաև երեխաներին։

Այդ երկրի հանրային հեռուստատեսության եթերում երեխաների երգչախումբը Ֆրանսիայի նախագահին վիրավորող երգ է ներկայացրել, որում ասվում է, թե վերջինս պարկեշտ չէ և հայամետ դիրքորոշում ունի, հայտնում է EurasiaNet-ը։

Երեք րոպեանոց կատարման մեջ հաղորդավար Ազիզ Ալիևը երգում է երեխաներից բաղկացած երգչախմբի հետ՝ արտահայտելով հետևյալ տողերը․

«Նա հայամետ է։ Ի՞նչ կարող եք ասել այս մարդուն։ Նա մեզ սխալ խոստումներ է տալիս։ Նա պարում է Փաշինյանի հետ։ Նա իրեն նսեմացրել է։ Ասացեք, ո՞վ է այդ մարդը»,-ինչին ի պատասխան երեխաները ձայնակցում են՝ «ԷՄ-ՄԱՆ-ՅՈւ-ԷԼ!»։