Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել Չարլզ III-ի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը (լուսանկարներ)


Մեծ Բրիտանիայում աճուրդի է հանվել Չարլզ III-ի և արքայադուստր Դիանայի հարսանեկան տորթի կտորը (լուսանկարներ)
Հոկտեմբեր 19 12:30 2022

Չարլզ III թագավորի և արքայադուստր Դիանայի հարսանիքի 41-ամյա տորթը աճուրդի է հանվել։ 1981 թվականի տոնակատարության ժամանակ մատուցված մրգային աղանդերի ուղղանկյուն կտորը կտրվել է տորթի ստորին շերտից և գործնականում չի փչացել ալկոհոլային մշակման շնորհիվ, գրում է Daily Mail-ը։

Կտորը պատկանել է Նայջել Ռիկեթսին, ով 1980-1985 թվականներին ծառայել է Վինձորի ամրոցում՝ որպես փայլեցնող և կահույքի վերականգնող: Նա ամբողջ կյանքում պահել է աղանդերի տուփն ու նորապսակների շնորհակալական նամակը։

Ռիկեթսը մահացել է 2022 թվականի սկզբին։ Նրա տուն է հրավիրվել աճուրդի փորձագետ, քանի որ իրերի մեջ հայտնաբերել են անձեռոցիկով և յուղաթղթի մեջ փաթաթված անձեռնմխելի տորթը։ Արքայազն Չարլզի և Դիանայի նամակը նրան երախտագիտություն էր հայտնում հարսանեկան նվերի համար։ Ռիկեթսը և թագավորական ընտանիքի մյուս աշխատակիցները նրանց գրասեղան էին նվիրել:

 
 

Փորձագետները տորթը գնահատել են 300 ֆունտ (337 դոլար), իսկ նամակը՝ 150 ֆունտ (170 դոլար): Աճուրդը կսկսվի հոկտեմբերի 19-ին։