44-օրյա պատերազմի մասնակից արցախցի մայրիկը` «Միսիս Եվրոպա 2022» մրցույթի 2-րդ հորիզոնականում


44-օրյա պատերազմի մասնակից արցախցի մայրիկը` «Միսիս Եվրոպա 2022» մրցույթի 2-րդ հորիզոնականում
Հոկտեմբեր 17 12:57 2022

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած`«Միսիս Եվրոպա 2022» մրցույթին Հայաստանը ներկայացրել է մոդել Վերա Սաֆարյանը`զբաղեցնելով 2-րդ տեղը, հայտնում է «Դիզակ» թերթն իր ֆեյսբուքյան էջում:

 

Մրցույթին մասնակցելու առաջին պայմանն ամուսնացած լինելն ու երեխաներ ունենալն է: Վերան ամուսնացած է, ունի մեկ որդի:

 

 

«Ինձ համար պատիվ էր `«Միսիս Եվրոպա 2022» մրցույթին իմ երկիրը ներկայացնելը... շնորհակալ եմ ծնողներիս՝ իմ կյանքի համար», - իր ֆեյսբուքյան էջում գրել է գեղեցկուհին:

Գեղեցկուհին ծնունդով Հադրութից է՝ Արցախյան առաջին պատերազմի մասնակցի դուստր, ով չի հասցրել տեսնել նրա ծնվելը: 2020 թվականին գեղեցկուհին մասնակցել է 44-օրյա պատերազմին: