Ի՞նչ կորոշի այսօր ԵՄ-ն՝ Հայաստան առաքելություն ուղարկելու հարցով. Բորելն անդրադարձել է հարցին


Ի՞նչ կորոշի այսօր ԵՄ-ն՝ Հայաստան առաքելություն ուղարկելու հարցով. Բորելն անդրադարձել է հարցին
Հոկտեմբեր 17 12:14 2022

ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հույս է հայտնել, որ կհաստատվի հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն ուղարկելու որոշումը:

Այդ մասին եվրոպացի պաշտոնյան ասել է լրագրողներին՝ նախքան նիստի մեկնարկը, փոխանցում է ԱՊԱ-ն:

«Այսօր կքննարկենք հայ-ադրբեջանական սահման մեր առաքելության ուղարկելու հարցը: Հույս ունեմ, որ նախարարները կհաստատեն այս առաքելության նշանակումը»,- ասել է Բորելը: