Հայտնի է Հայաստան այցելող կոնգրեսականների անունները


Հայտնի է Հայաստան այցելող կոնգրեսականների անունները
Հոկտեմբեր 14 23:36 2022

Ինչպես արդեն հայտնել ենք, առաջիկայում Հայաստան կայցելի ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնել է, թե ովքեր են այցելելու Հայաստան:

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 7 անդամներից բաղկացած պատվիրակությունը, որը մոտ ապագայում պետք է այցելի Հայաստան՝ Էնդի Լևինը, Ջիմ Քուփերը, Բիլի Լոնգը, Դայանա Դեգեթը, Ջերի Քոնոլին, Ջոն Գարամենդին և Դեյվիդ Փրայսը»,- ասված է հաղորդագրության մեջ: