Ուկրաինան ահաբեկված է. ամբողջ երկրի տարածքում օդային տագնապ է հայտարարվել


Ուկրաինան ահաբեկված է. ամբողջ երկրի տարածքում օդային տագնապ է հայտարարվել
Հոկտեմբեր 13 17:51 2022

Ամբողջ Ուկրաինայի տարածքում օդային տագնապ է հայտարարվել:

Նախնական տեղեկություններով՝ մեծ քանակությամբ հրթիռներ են նկատվել երկրի հարավային շրջաններում:

Հիշեցնենք, որ ռուսական զինուժը հոկտեմբերի 10-ից ինտենսիվ հրթիռակոծության է ենթարկում Ուկրաինայի խոշոր քաղաքները, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևը:

Ռուսական բանակի հարվածների հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել և վիրավորվել են: 

Ռուսական կողմի հարվածային թիրախները հիմնականում Ուկրաինայի ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքներն են, ինչի մասին խոստովանել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: