«Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում». Էդմոն Մարուքյան


«Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում». Էդմոն Մարուքյան
Հոկտեմբեր 13 10:11 2022

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում:

Ահա դա է պատճառը, որ նա որպեսզի միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու չի բնակեցնում իր պնդմամբ` իրենց բնակավայրերը, նա խոսում է իբր տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու համար դեռ 30 տարի է պետք և 25 մլրդ դոլար:

Իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում»: