Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Ուկրաինա այցելություններից


Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Ուկրաինա այցելություններից
Հոկտեմբեր 13 00:17 2022

Թուրքիան կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Ուկրաինա այցելություններից:

Այդ մասին ասված է Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ դա կապված է Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ, մասնավորապես՝ ռուսական զինուժի կողմից ինտենսիվ հրթիռակոծություններով պայմանավորված վտանգավոր իրավիճակով: