Օգնեք մեզ փակել երկինքը մեր կյանքը փրկելու համար, տվեք մեզ այն զենքերը, որոնք մեզ անհրաժեշտ են մեր կյանքը պաշտպանելու համար. Կլիչկո


Օգնեք մեզ փակել երկինքը մեր կյանքը փրկելու համար, տվեք մեզ այն զենքերը, որոնք մեզ անհրաժեշտ են մեր կյանքը պաշտպանելու համար. Կլիչկո
Հոկտեմբեր 11 15:28 2022

Հանրահայտ ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն կրկին դիմել է միջազգային հանրությանը:

Ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը դիմել է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու խնդրանքով։

 

Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների վրա ռուսական զորքերի զանգվածային հրթիռային հարձակումից հետո։

Կլիչկոն կոչ է արել զենք տրամադրել Ուկրաինային՝ Ռուսաստանի Դաշնությունից պաշտպանվելու համար։

«Օգնեք մեզ փակել երկինքը մեր կյանքը փրկելու համար, տվեք մեզ այն զենքերը, որոնք մեզ անհրաժեշտ են մեր կյանքը պաշտպանելու համար: Դադարե՛ք կասկածել։ Եկեք հիմա դադարեցնենք այս հիմար պատերազմը, այլապես ուշ կլինի»,- գրել է Կլիչկոն։