Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ։ «Սկզբունքային կետերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. դրանք հինգն էին: Ներառում են միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանների սահմանազատումը և այլն: Մնում է միայն դրանք իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն՝ Tvnet-ի եթերում, փոխանցում է РИА Новости-ն:










