Զգուշացրել էինք, որ իրական պատերազմը դեռ չի սկսվել. Կադիրովը Զելենսկուն խորհուրդ է տվել փախչել


Զգուշացրել էինք, որ իրական պատերազմը դեռ չի սկսվել. Կադիրովը Զելենսկուն խորհուրդ է տվել փախչել
Հոկտեմբեր 10 13:47 2022

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, Ուկրաինայի վրա վերջին հարվածների ֆոնին, Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել «առանց ետ նայելու փախչել դեպի Արևմուտք»:

 

«Զելենսկին բողոքում է Կիևի ուղղությամբ հարվածներից: Իսկ ի՞նչ է, Զելենսկի, մտածում էիր՝ քեզ կարելի է, մյուսներին ո՞չ: Այսինքն 8 տարի կարելի էր ռմբակոծել խաղաղ բնակիչներին, ոչնչացնել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների քաղաքների ենթակառուցվածքները, պայթեցնել կամուրջները, գնդակոծել կարևոր օբյեկտները, իսկ հենց քո վրա զգացիր այդ հարվածների վտանգը, հանկարծ հիշեցիր, որ ոչ մեկին դա թույլատրված չէ՞»,-գրել է Կադիրովը իր տելեգրամյան ալիքում:

 

Մենք զգուշացրել էինք քեզ, Զելենսկի, որ Ռուսաստանը դեռ իրական պատերազմ չի սկսել, գրել է Չեչնիայի ղեկավարը: Նա Ուկրաինայի նախագահին խորհուրդ է տվել դադարեցնել «աղջկա պես բողոքել» և դրա փոխարեն դիմել փախուստի.

 

 

«Փախի՛ր, Զելենսկի, քանի հարվածը չի հասել քեզ, փախիր, առանց ետ նայելու փախիր Արևմուտքի կողմ»: