Ողբերգական ավտովթար. Արագածոտնում բախվել են Porsche Cayenne-ն ու «ԶԻԼ»-ը, վարորդները մահացել են


Ողբերգական ավտովթար. Արագածոտնում բախվել են Porsche Cayenne-ն ու «ԶԻԼ»-ը, վարորդները մահացել են
Հոկտեմբեր 9 22:31 2022

Հոկտեմբերի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20․30-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Շամիրամ գյուղի վարչական տարածքում, բախվել են Porsche Cayenne ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, գրում է shamshyan.com-ը:

 

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ։ Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։  

 

 

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, և հարուցվել է քրեական գործ։  

 

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։  

 

Ըստ աղբյուրի՝ մահացածները վարորդներն են, վիրավորներն էլ՝ Porsche Cayenne-ի վարորդի հարազատները։