78 հազար դոլար ուտելու և նույնքան էլ զուգարանի համար․ Փաշինյանի կառավարության անարդյունավետ ծախսերը


78 հազար դոլար ուտելու և նույնքան էլ զուգարանի համար․ Փաշինյանի կառավարության անարդյունավետ ծախսերը
Հոկտեմբեր 8 18:59 2022

Հարմարավետ ուտելու և հարմար պայմաններում բնական պահանջները հոգալու համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է ՀՀ հպարտ քաղաքացիների հաշվին լավություն անել օրենսդիր և գործադիր մարմնին։ Այսպես կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց 31,6 մլն դրամ հատկացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցները հիմնանորոգելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախարարության յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար։ Իսկ ահա հոկտեմբերի 6-ի գործադիրի նիստում որոշում կայացվեց 31 միլիոն դրամով էլ մեկ անձից գնում կատարել խորհրդարանի բուֆետ-ճաշարանի  վերանորոգման համար:

Պատերազմական երկրում գտնվող իշխանությունը 78 հազար դոլարով զուգարան է վերանորորոգում և նույնքանով էլ սեփական ստամոքսի պահանջները բավարարելու պայմանները բարելավում։ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին Նիկոլ Փաշինյանի իշխանության ընդունաց ցանկացած որոշում զարմանալի չի թվում, աբսուրդային այս որոշումները իշխանականները մեկնաբանում են հերթապահ դարձած «կռուտիտով», հղում անելով նախորդ տարի արտահերթ ընտրությունների արդյունքները, ասելով թե 680 հազար ՀՀ քաղաքացի իրենց մանդատ է տվել որոշումներ կայացնելու համար։

 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ մեզ հետ հեռախոսազրույցում մեկնաբանելով գործադիր իշխանության այս որոշումներն ասաց, թե պետական բյուջեից նման ծախսերն իրականացնելը անարդունավետ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում սա չէ, որ պետք է լիներ իշխանության մտահոգությունը։ Դիրքերում կա կահարավորման խնդիր, հայ զինվորը մարտական հերթապահություն է իրականացնում խայտառակ պայմաններում, գերեվարվում ու զոհվում այն պատճառով, որ մինիմալ պաշտպանության միջոցները բացակայում են։

Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ քննադատելով նախկին իշխանության բազմաթիվ որոշումներ, այդ թվում և մեկ անձից կատարվող գնումների գործըթնացը, խորհրդարանի ամբիոնից բազմաթիվ անգամներ հայտարարելով թե դրանցում առկա են կոռուպցիոն ռիսկեր, հիմա իր իշխանությունը գերազանցել է նախորդներին անգամներով։ Սամսոնյանն ասում է իշխանափոխության դեպքում այս բոլոր որոշումները պետք է դառնան ուսումնասիրության առարկա, չի բացառվում կոռուպցիոն ռիսկեր ու ատկատներ հայտնաբերվեն։ Բայց ամեն դեպքում 78 հազար դոլար հատկացնել ճաշարանի վերանորոգման և նույնքան էլ զուգարանի Սամսոնյանը խոհրդանշական է համարում, բնութագրելով օրվա իշխանությանը։

Հայաստանի իշխանությունը շարունակում է հարկատուների գումարները անարդունավետ ծախսել, երկրում առկա բազմաթիվ խնդիրներ, և որ ամենկարևորն է անվտանգային հարցրերը թողած մտածում է բացառապես սեփական թիմակիցների մասին ու կարևոր չէ, որ թշնամին շարունակում է ճեղքել մեր երկրի սահմանները, իրենք պիտի ուտեն ու բնական պահանջները հոգան ու այդ ամենը բնականաբար «տեղավորեն» թավշյա գործողությունների համատեքստում։