Փաշինյանի հետ մեր հանդիպումն անցավ անկեղծ մթնոլորտում։ Այս մասին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Այս հանդիպման ընթացքում որոշ պահանջներ առաջ քաշվեցին։ Այդ պահանջների հարցով մենք ուղարկեցինք մեր հատուկ ներկայացուցիչներին ու արտգործնախարարներին։ Նրանց հանդիպումից հետո արդյունքին համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- նշել է նա։
Նշենք, որ Պրահայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը։
Փաշինյանին ուղեկցում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, պաշտոնատար այլ անձինք։










