Պրահայում մեկնարկել է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը


Պրահայում մեկնարկել է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Հոկտեմբեր 6 12:56 2022

Պրահայում այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մեկնարկել են Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

 

Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտնեց, որ Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում քառակողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: