Ուժի կիրառումն անընդունելի է, Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան նախնական դիրքեր. ԱՄՆ դեսպանը՝ Մհեր Գրիգորյանին


Ուժի կիրառումն անընդունելի է, Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան նախնական դիրքեր. ԱՄՆ դեսպանը՝ Մհեր Գրիգորյանին
Հոկտեմբեր 4 14:58 2022

Armday.am-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից տեղեկանում է.

Հոկտեմբերի 3-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ընդգծեց ԱՄՆ շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու հարցում։ 

Դեսպանը նշեց, որ ուժի կիրառումն անընդունելի ճանապարհ է և մատնանշեց, որ Ադրբեջանի զորքերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր։