«Պապաս…». Հայկոյի որդու հուզիչ հրապարակումը և լուսանկարը՝ հոր շիրմաքարի մոտ արված


«Պապաս…». Հայկոյի որդու հուզիչ հրապարակումը և լուսանկարը՝ հոր շիրմաքարի մոտ արված
Սեպտեմբեր 29 23:50 2022

Այսօր` սեպտեմբերի 29 ին, լրանում է մեկ տարին ինչ սիրո երգիչ Հայկոն մեզ հետ չէ.

Անահիտ Սիմոնյանը իր ինստագրամյան էջում հրապարակել է Հայկոյի լուսանկարն ու գրառում արել.

 

«Մենք շատ ենք կարոտում քեզ։ Սա օրացույցի ամենավատ օրն է։ Հանգչիր խաղաղությամբ մեր պահապան հրեշտակ»,-գրել էր Անահիտը։

 
 

Հավելենք, որ այս ընթացքում դիզայները պարբերաբար հրապարակում է Հայկոյի լուսանկարը կամ հուզիչ գրառումներ անում նրա մասին։

Հայկոյի որդին`Արմանը, ևս հրապարակում է արել հոր շիրմաքարից ու մակագրել այն.

«ՊԱՊԱՍ»…