ՌԴ կազմի մեջ մտնելուն կողմ է քվեարկել 90 տոկոսից ավելին


ՌԴ կազմի մեջ մտնելուն կողմ է քվեարկել 90 տոկոսից ավելին
Սեպտեմբեր 28 11:03 2022

Ուկրաինայի Խերսոնի մարզում անցկացված հանրաքվեի ձայների 100 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու օգտին քվեարկել է ընտրողների 87,05 տոկոսը, հայտնել են մարզային ընտրական հանձնաժողովից։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Զապորոժյեի շրջանի մուտքը Ռուսաստան պաշտպանել է ընտրողների 93,11%-ը։ Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունում կողմ է քվեարկել 98,42 տոկոսը։ Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում քվեների 56,85 տոկոսի հաշվարկից հետո, ՌԴ կազմ մտնելուն կողմ է 94,75 տոկոսը։