Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել


Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել
Սեպտեմբեր 25 01:46 2022

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ առկա և հեռակա սովորող ուսանողները տարկետում են ստանում մասնակի զորահավաքից։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։

 
 

«Որոշում եմ կայացրել, որ զորակոչից տարկետում կարող են ստանալ պետական ​​ուսումնական հաստատություններում, գիտական ​​կազմակերպություններում միջնակարգ մասնագիտական ​​և բարձրագույն կրթության պետական ​​հավատարմագրված կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցում ստացող ուսանողները»,-ասում է նախագահի հրամանագրում։