Եթե ոստիկանության տարածած հաղորդագրությունից հանենք լիրիկան, ապա տակը կմնա ՝ ոստիկանները լավ են արել, օրենքով են գործել. Ա. Գևորգյան


Եթե ոստիկանության տարածած հաղորդագրությունից հանենք լիրիկան, ապա տակը կմնա ՝ ոստիկանները լավ են արել, օրենքով են գործել. Ա. Գևորգյան
Սեպտեմբեր 22 16:39 2022
Եթե երեկվա ոստիկանության տարածած հաղորդագրությունից հանենք լիրիկան, ապա տակը կմնա հետևյալը՝ ոստիկանները լավ են արել, օրենքով են գործել։
Ու հարցն էն ա, որ էդ օրենքով գործելն ու լավ անելը միայն զոհվածների ծնողների վրա էր տարածվում, Եռաբլուրից ծնողին բերման ենթարկելու վրայա տարածվում։ Էն նույն ժամանակ, երբ զոռով սահման տարած ոստիկանության աշխատակիցները պատերազմի թեժ օրերին առաջնագծից վիդեոներ էին նկարում, քցում համացանց ու դժգոհում պայմաններից, ուտելիքի պակասից ու բլինդաժ չլինելուց, էդ նույն ժամանակ էն տղերքը, որոնց ծնողներին երեկ տենց քաշքաշում էր փառապանծ ոստիկանությունը, չէին տրտնջում, չէին նվնվում, տուն խոսալուց էլ ասում էին՝ «ամեն ինչ տոշնի ա, մեր մոտ կռիվ չկա». բայց հարյուր մետրի վրա արկեր էին պայթում։
Ու հիմա, էս նույն ոստիկանությունը պարզաբանում ա տարածում ու անուղղակիորեն ասում, որ ճիշտ են վարվել նվնվացող ոստիկանները, որ չնվնվացող տղերքի ծնողներին նման կերպ բերման են ենթարկել։ Անգամ ափսոսանք չի հայտնում...
Ու ստեղ ոչ ոք չխորացավ, որ Եռաբլուրը ՊՆ-ի ենթակայության տակ ա, ու որպես այդպիսին զորամաս ա համարվում, ու այդտեղ կարգ ու կանոն պիտի հաստատի ռազմական ոստիկանությունը, ոչ թե հաստագլուխ բերետավորները։ Ոչ ոք չխորացավ, որ կնոջը պիտի բերման ենթարկեն կին ոստիկանները, ոչ թե էն բույվլները։ Ու էս փնթիության ֆոնին ոստիկանությունն ասում ա՝ «օրենքով են գործել», մի հատ էլ ձևի համար ծառայողական քննություն են սկսել՝ ինչ որ բաներ պարզելու համար։ Երևի պրեմիաները բաժանելու հարց կա, պիտի տենան ով ա իրան ավելի անասունավարի պահել, որ ավելի շատ տան։
 
 



loading...