Մեղրեցիները ոչ մի գումարի դիմաց ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին. ՔՊ-ական պատգամավոր


Մեղրեցիները ոչ մի գումարի դիմաց ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին. ՔՊ-ական պատգամավոր
Սեպտեմբեր 22 13:28 2022

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահեցնում է՝ Մեղրիի Շվանիձոր բնակավայրի սահմանային գոտում գտնվող այգիները, հողամասերը չեն օտարվում և չեն գնվում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կողմից:

 

«Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի սահմանային գոտում գտնվող այգիները,  հողամասերն օտարվում են և գնվում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից։

 

 

 

leads.noboring-finance.ru

AD

 

Ска­чать книгу "Управ­ленка" бес­платно

Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, որևէ հողամաս Շվանիձոր, Նռնաձոր հատվածում չի օտարվել, ՌԴ սահմանապահները որևէ տարածք չեն գնել և չեն էլ կարող գնել։ 

 

Պարզվել է, որ խոսակցությունների համար առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ Շվանիձոր համայնքին պատկանող այգեգործական մի շարք  հողամասեր գտնվում են սահմանային գոտում, իսկ սահմանային գոտի մուտք գործելու համար անհրաժեշտ է սահմանապահ ծառայությունից ստանալ անցագրեր։

 

Մեղրի համայնքի ղեկավարի կողմից կազմակերպվել է այդ գործընթացը, այգիների, հողամասերի սեփականատերերի, այգեգործների անձնագրերի և այլ փաստաթղթերի պատճենները վերցվել, համապատասխան  ստուգումներ կատարելուց հետո  ներկայացվել են  ՌԴ սահմանապահ ծառայությանը՝ նոր անցագրեր ստանալու համար։ Անցագրերը տրվում են մեկ տարի ժամկետով, և այս գործընթացն ամեն տարի կրկնվում է։

 

Փաստորեն, ամեն տարի կրկնվող նոր անցագրերի ստացման գործընթացը տեղիք է տվել տարաբնույթ խոսակցությունների և տեղեկությունների տարածմանը։

 

Հ.Գ. Մեղրեցիները ոչ մի գումարի դիմաց ոչ մի թիզ հող չեն պատրաստվում վաճառել ոչ մեկին. սա ապացուցված է տասնամյակների պատմությամբ։ Բացի այդ, նման գործընթացները գտնվում են պետության խիստ հսկողության ներքո», - Facebook-ում գրել է ՔՊ-ականը։



loading...