«Շնորհավոր անկախությանդ օրը, իմ գեղեցիկ և պատմական Հայաստան»․ Ռոբերտ և Քլոե Քարդաշյաններ


«Շնորհավոր անկախությանդ օրը, իմ գեղեցիկ և պատմական Հայաստան»․ Ռոբերտ և Քլոե Քարդաշյաններ
Սեպտեմբեր 22 01:13 2022

Ամերիկահայ հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում կիսվել է զարմիկի՝ Ջեք Քարդաշյանի գրառմամբ, որում ասվում է.

«Շնորհավոր անկախության օրդ, իմ գեղեցիկ եւ պատմական Հայաստան։ Խորապես ցավում եմ բոլոր զոհված զինվորների համար, ցավակցություններս նրանց ընտանիքներին։ Աղոթում եմ խաղաղության համար։ Սեր եւ բժշկում բոլորին, ովքեր անցնում են այս մղձավանջի միջով, որն այժմ մեր տանն է»։

 

Նույն գրառմամբ կիսվել է նաեւ Ռոբերտ Քարդաշյանը։