Քրիստիննե Գրիգորյանը իտալական TEMPI-ին տված հարցազրույցում խոսել է հայ զինծառայողների հանդեպ խոշտանգումներից


Քրիստիննե Գրիգորյանը իտալական TEMPI-ին տված հարցազրույցում խոսել է հայ զինծառայողների հանդեպ խոշտանգումներից
Սեպտեմբեր 21 17:40 2022

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հարցազրույց է ունեցել իտալական TEMPI պարբերականի հետ:

Զրույցի ընթացքում Պաշտպանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին:

Ներկայացրել զինծառայողների ու զոհվածների մարմինների նկատմամբ իրականացված խոշտանգումների, նվաստացումների ու այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերը:

Տեղեկացրել է քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների, զոհված, վնասվածքներ ստացած և տեղահանված քաղաքացիական բնակչության մասին վկայող տվյալներ:



loading...