Ռուսական կողմը հայտարարել է, որ գնդակոծությունից վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ-ը


Ռուսական կողմը հայտարարել է, որ գնդակոծությունից վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ-ը
Սեպտեմբեր 20 21:05 2022

Ռուսական RT-ն հրապարակել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից այսօրվա գնդակոծությունից հետո Զապորոժիեի ԱԷԿ-ի վնասման կադրերը:

Վնասվել են հատուկ շենքը, հովացման համակարգը և ճաշարանը, որտեղ հարձակման պահին գտնվել են կայանի աշխատակիցները, RT-ին հայտնել են Էներգոդարի վարչակազմում։

 

Հստակեցվում է, որ զոհեր և վիրավորներ չկան։ Հրթիռակոծությունն իրականացվել է պայթուցիկ-բեկորային արկերի կիրառմամբ։