|
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Առավոտվանից բազմաթիվ անձնական նամակներ եմ ստանում՝ խուճապի, նոր պատերազմի վերաբերյալ անհանգստությունների թեմայով: Վստահ եմ՝ որևէ մեկը չի մտածում, որ այդ խուճապը գեներացվում է Մոսկվայից կամ Վաշինգթոնից: Խուճապի աղբյուրը շատ մոտ է՝ Երևանում: Այդ մարդն այդպես էլ չհասկացավ, որ հասարակության հետ հնարավոր զիջումների մասին անկեղծորեն ինքը պետք է խոսի, ոչ թե այդ ֆունկցիան «վերապահի» ադրբեջանական բանակին կամ իշխանության կողմից գեներացվող խուճապին: Չի կարելի հասարակական խուճապ գեներացնել՝ ժողովրդի վախերով լեգիտիմացնելով հնարավոր զիջումները: Դա անպատասխանատու քաղաքական կեցվածք է»: |
Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց










