Պուտինը մեկնաբանել է Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը


Պուտինը մեկնաբանել է Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը
Սեպտեմբեր 20 13:54 2022

ՀԱՊԿ-ն միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սրումը նվազեցնելու համար: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 
 

Նա կոչ է արել Երևանին եւ Բաքվին հարգել հրադադարը եւ հետևել եռակողմ հայտարարություններին։

 

«Տարածքային վիճելի հարցերի լուծման բանալին Ռուսաստանի աջակցությամբ սահմանների սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում համատեղ աշխատանքի մեջ է», -ասել է նա։