ԱՄՆ պատվիրակության անդամը շատ պարզ նշեց՝ վերջին հարձակումը կանգնեցրել է ՌԴ-ն․ Կարեն Ճշմարիտյան


ԱՄՆ պատվիրակության անդամը շատ պարզ նշեց՝ վերջին հարձակումը կանգնեցրել է ՌԴ-ն․ Կարեն Ճշմարիտյան
Սեպտեմբեր 18 21:16 2022

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
 

«Գտեք ներքոհիշյալ հարցերի պատասխանները

 

1. Ինչու՞ է ռուսական զորքը գտնվում Արցախում։

 
 

2. Ինչու՞ Ռուսաստանը միջամտեց, կանգնեցրեց 44 օրյա պատերազմը, և չթույլատրեց գրավել ամբողջ Արցախը։

3. Ինչու՞ Թուրքիան չմտավ և չգրավեց ողջ Հայաստանը, հատկապես՝ 2020 թվականին։

4. Ինչպե՞ս, և ով կանգնեցրեց վերջին լայնածավալ հարձակումը։

 

Փորձեք ինքնուրույն, հստակ ու հիմնավորված պատասխանել այս հարցերին, և բոլորդ կխաղաղվեք։

 
 

Մնացածը՝ դիվանագիտություն է, լիրիկա է, կամ ժամավաճառություն։

 

Եվ վերջում՝

ի հակառակ Հայաստանը «դե յուրե» ներկայացնողների`

 

ԱՄՆ-ի պատվիրակության անդամը հենց նոր շատ պարզ անգլերենով հայտարարեց՝

- վերջին հարձակումը կանգնեցրել է Ռուսաստանը, և որ իրենք միայն փորձել են աջակցել,

- Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է,

- իրենք զենքով չեն օգնելու,

- ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում ՆԱՏՕ չեն ընդունելու, և զենք չեն մատակարարելու,

- իրենք ֆինանսավորում են բացառապես ականազերծման աշխատանքները (իրականում այդ տարածքներն Ադրբեջանում են), բայց, այստեղ շատ ուշադիր՝

 

- ցանկանում են «դեմոկրատիա», «դեմոկրատիա», «դեմոկրատիա» և «դեմոկրատիա»… ուրիշ ոչինչ…

Դուք ի՞նչ եք ասում։»։