Փելոսին կդնի՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը
Ամերիկյան կողմը տարածել է հաղորդագրություն՝ հայտնելով Փելոսիի հայաստանյան այցի մոտավոր օրակարգը: Համաձայն հաղորդագրության՝ հայ-ամերիկյան բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը: «Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը»,-մասնավորապես՝ ասված է հաղորդագրության տեքստում:
Կա կարծիք, որ Փելոսիի այցը կրում է այսպես ասած զուտ ներամերիկյան օրակարգ, և հիմնական նպատակը առաջիկա ընտրություններում ամերիկահայերից բավարար թվով ձայնել պոկելն է, ոչ ավելին: Բայց ակնհայտ է, որ ԱՄՆ-ում իր ազդեցութամբ առաջնային դիրքեր զբաղեցնող Փելոսիի այցի օրակարգը միայն դրանով չէ, որ կարող է սահմանափակվել. կոնկրետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային մթնոլորտն ու Հայաստանի՝ այս իրավիճակում փաստացի միայնակ մնալու հանգամանքը (չհաշված Իրանի աներկբա դիրքորոշումը) պարարտ հող են ամերիկյան կողմի համար՝ թուլացնելու ռուսական դիրքերն Անդկովկասում՝ նկատի ունենալով նաև ՔՊ-ական ոոշ պաշտոնյաների՝ ՀԱՊԿ-ի մասին արտահայտած վերջին տեսակետներն ու հայտարարությունները, որոնք գլխավորապես հիասթափություն են արտահայտում:
Արդյոք Փելոսին հայաստանյան իշխանոթյունների առաջ կդնի՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը՝ պայմանով, որ ամերիկյան կողմը կլրացնի անվտանգային վակուումը ու զենք կտա հայերին: Եթե այո, ապա հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսին կլինի հայկական կողմի արձագանքը՝ դրան, կամ ի՞նչ կլինի, եթե Երևանը որոշի անել այդ հանդուգն քայլը՝ փաստացի ձեռնոց նետելով Ռուսաստանին. Երևանի կողմից կտրուկ քայլերը կարող են Ալիևի «ջրաղացին ջուր լցնել» ու նոր՝ շատ ավելի լայնամասշտաբ պատերազմի հիմքեր ստեղծել այն դեպքում, եթե ամերիկյան կողմը չերաշխավորի, որ կկարողանա զսպել Իլհամի նկրտումները:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնած ու էներգիայի այլընտրանքային աղբյուրներ որոնող Արևմուտքի շահերից որքանո՞վ կարող է բխել բացահայտ հակաադրբեջանական կեցվածքը, եթե Ալիևը խոստացել է 30 մլրդ խմ գազ մատակարարել Եվրոպային (անհասկանալի է, թե որտեղից է այդ 30 մլրդ խմ գազը հայտնվել ադրբեջանցիների մոտ, եթե նրանց իրական հնարավորությունները սահամնափակվում են մի քանի անգամ պակաս ծավալներով) Բաքվի նկատմամբ լոյալ կեցվաքծի դիմաց:
Ամեն դեպքում հապճեպ քայլերից պետք է զերծ նալ նույնիսկ այն դեպքում, եթե ամերիկյան կողմի առաջարկը կարող է խիստ գայթակղիչ թվալ: Երևանին պետք է տրվեն հսակ, աներկբա երաշխիքներ, որ հնարավոր կտրուկ քայլերից հետո երկիրը չի կանգնի ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ:
Ամերիկյան կողմը տարածել է հաղորդագրություն՝ հայտնելով Փելոսիի հայաստանյան այցի մոտավոր օրակարգը










