Ոչ մի պարտություն ճակատագրական չէ: Ճակատագրական է պայքարի ոգու բացակայությունը. Ռուբեն Մխիթարյան


Ոչ մի պարտություն ճակատագրական չէ: Ճակատագրական է պայքարի ոգու բացակայությունը. Ռուբեն Մխիթարյան
Սեպտեմբեր 17 11:56 2022
Ով էլ որ դառնա ժողովրդին ներքին թուրքի դեմ առաջնորդող անձը պետք է հիշի հետևյալը: Երբեք իր խոսույթի մեջ չպետք է առանձնացնի պետության խնդիրները «մերի ու ձերի», նախկինի ու ներկայի: Չպետք է ասի՝ մենք չենք պարտվել, պարտվել է «էս ինչը»:
Պիտի առանց կաշկանդվելու ասի. ԱՄԵՆ ԻՆՉԻՆ ՏԵՐ ԵՆՔ, պարտությանն էլ, ճգնաժամին էլ, պառակտվածությանն էլ, ԱՄԵՆ ԻՆՉԻՆ, ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ և ԱԶԳԻ ԱՆՑՅԱԼԻ, ՆԵՐԿԱՅԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՀԵՏ - ՏԵՐ ԵՆՔ!!!!
Ոչ մի պարտություն ճակատագրական չէ: Ճակատագրական է պայքարի ոգու բացակայությունը: