Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում 3-րդ օրն է հանրահավաք է անցկացվում


Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում 3-րդ օրն է հանրահավաք է անցկացվում
Սեպտեմբեր 17 11:46 2022

Երրորդ օրն է` Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հանրահավաք է անցկացվում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:

ՀՀ ազգային ժողովում օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ վերցրել է պատասխանատվություն՝ հանուն խաղաղության գնալ ծանր որոշումների, բողոքի ալիք է բարձրացրել Արցախում: Մի քանի օր է արդեն, բայց հանրության շրջանում մտահոգությունը չի թուլանում, հարցերը չեն պակասում: