Չինաստանը պատժամիջոցներ կկիրառի ամերիկյան Raytheon Technologies և Boeing Defense պաշտպանական ընկերությունների թոփ-մենեջերների դեմ՝ Թայվանին զենք վաճառելու համար։ Այս մասին ուրբաթ կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը, գրում է ՏԱՍՍ-ը։
«ՉԺՀ-ի ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը պաշտպանելու համար Չինաստանի կառավարությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Raytheon Technologies-ի նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի և Boeing Defense-ի նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի նկատմամբ, որոնք ներգրավված են այդ զենքի փոխանցումներում»,- ասել է Մաո Մինգը:
Չինաստանը պատժամիջոցներ կիրառի ԱՄՆ պաշտպանական ընկերությունների ղեկավարների դեմ՝ Թայվանին զենք մատարարակելու համար










