Շարունակելու եմ անձամբ զբաղվել հայ-ադրբեջանական խնդրով. Բլինկեն


Շարունակելու եմ անձամբ զբաղվել հայ-ադրբեջանական խնդրով. Բլինկեն
Սեպտեմբեր 16 11:09 2022

Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Պետքարտուղարության կայքը։ 

Բլինկենը ցավակցությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների համար։ 

Պետքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները։ Բլինկենն ասել է, որ դիվանագիտությունն առաջընթացի միակ ուղին է՝ ընդգծելով, որ շարունակելու է անձամբ զբաղվել այս հարցով: