Բաքվում հայ գերիների թիվը հասնում է երկու տասնյակի. Սիրանուշ Սահակյան
▪️Տեսանյութերն ուսումնասիրվում են, և նույնականացման աշխատանքներ են այս պահին ընթանում՝ պետական կառույցների կողմից, ինչպես նաև փաստահավաքություն իրականացնող մարդու իրավունքների պաշտպանների կողմից։
▪️Կարմիր խաչը ևս տեղեկություն է հավաքագրում՝ հարազատների դիմումների հիման վրա:
▪️ Բոլոր այն անձինք, ովքեր ճանաչում են տեսանյութերում իրենց զավակներին, հարազատներին, պետք է այս տեղեկատվությունը փոխանցեն նաև Կարմիր խաչին։
▪️Անձի մասին որևէ տեղեկություն չունենալու դեպքում ևս պետք է այդ տեղեկությունները փոխանցվեն Կարմիր խաչին և իրավապաշտպան կառույցներին։
❗️Իրավապաշտպանը շեշտել է, որ աշխատանքներում ներգրավված է միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը` Եղիշե Կիրակոսյանի ղեկավարությամբ։










