Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է


Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է
Սեպտեմբեր 15 11:28 2022

Ադրբեջանի հրետակոծության հետեւանքով Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հրդեհի չորս օջախներից երկուսը, որոնք ադրբեջանական կողմից դիտարկվող տարածքում էին, այսօր առավոտվա դրությամբ ինքնամարվել են»,– նշեց Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք՝ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 13–ին։ Կար հրդեհի չորս օջախ, որից երկուսը ԱԻՆ փրկարար ծառայության կողմից մարվել էր դեռ երեկ առավոտյան, իսկ մյուս երկուսը, որոնք ադրբեջանական կողմից դիտարկվող տարածքում էին, չէր հաջողվում հրդեհաշիջել, որովհետեւ վտանգավոր էր։