Օղակը սեղմվում է. ուկրաինական բանակը մոտենում է Լուգանսկի սահմաններին


Օղակը սեղմվում է. ուկրաինական բանակը մոտենում է Լուգանսկի սահմաններին
Սեպտեմբեր 14 16:30 2022

ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիան դաշնակից ուժերի հետ միասին ամբողջությամբ վերահսկում է տարածքը, սակայն հակամարտության շփման գիծը շատ մոտ է հանրապետության սահմաններին:

Այս մասին «Ռոսսիա 1»-ի եթերում հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ, սպա Անդրեյ Մարոչկոն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Իրավիճակն իսկապես բարդ է, որոշ հատվածներում շփման գիծը շատ մոտ է եղել Լուգանկի ժողովրդական հանրապետության սահմաններին և արդեն մոտ 10 կիլոմետր հեռու է առաջնագծից: Սա շատ քիչ է, օրինակ, ռազմական գործողությունների համար»,- նշել է սպան: