Հայաստանն իր երկինքը չի փակել ադրբեջանական ու թուրքական ինքնաթիռների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը։
Ինչ վերաբերում է երեկվանից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների ՀՀ տարածքը շրջանցելու մասին տեղեկություններին, մեր զրուցակիցը չհերքեց դրանք միաժամանակ ասելով, որ դա թերևս այդ երկրի կամ ավիաընկերությունների զգուշավորության արդյունք է։
ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքվից Նախիջևան թռչող «Ադրբեջանական Ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռները սեպտեմբերի 12-ին իրենց թռիչքներն իրականացրել էին Իրանի օդային տարածքով։ «Թուրքական ավիաուղիները» նույնպես այս օրերին խուսափում են ՀՀ օդային տարածքից։
Աղբյուր՝ Sputnik Արմենիա










