Զելենսկին ժամանել է ազատագրված Իզյում. բարձրացվել է Ուկրաինայի դրոշը


Զելենսկին ժամանել է ազատագրված Իզյում. բարձրացվել է Ուկրաինայի դրոշը
Սեպտեմբեր 14 15:53 2022

Սեպտեմբերի 14-ին, Խարկովի մարզի Իզյում քաղաքում բարձրացվել է Ուկրաինայի դրոշը, որը ազատագրվել է երկրի զինուժի կողմից:

Ինչպես հայտնում է UNIAN-ը, այսօր Իզյում է ժամանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Զելենսկին, պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը, Ուկրաինայի զինված ուժերի և իրավապահ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, որոնք քաղաքը մի քանի օր առաջ ազատագրել են ռուսական զորքերից: