Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար


Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է. Իրանի ԱԳ նախարար
Սեպտեմբեր 14 13:51 2022

Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է, անհրաժեշծտ է Կովկասի տարածաշրջանում խաղաղության վերականգնման փորձ:

 

Ինչպես գրում է Mehr գործակալությունը, այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան Իրանում իր առաքելությունն ավարտող ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանի հետ հանդիպմանը։

 

 

Իր խոսքում Ամիր Աբդոլլահիանը մատնանշել է Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին ռազմական լարվածությունը՝ ասելով, որ վեճի լուծումը հնարավոր է խաղաղ և քաղաքական ճանապարհով։

 

Նա նաև անընդունելի է համարել տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանում խաղաղության վերականգնման փորձի անհրաժեշտությունը։