Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել


Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Սեպտեմբեր 13 23:25 2022

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել է Հայաստանի հետ սահմանին տիրող լարվածությունը։

 
 

Ադրբեջանի նախագահը կրկին «մեղադրել է» հայկական կողմին։ Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Հակառակորդը հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ ողջ օրվա ընթացքում փորձում է դիրքային առաջխաղացում ապահովել՝ մասնավորապես Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: