Մակրոնը պատրաստ է խոսել Ալիևի հետ՝ Երևանի և Բաքվի միջև իրավիճակի էսկալացիայի ֆոնին


Մակրոնը պատրաստ է խոսել Ալիևի հետ՝ Երևանի և Բաքվի միջև իրավիճակի էսկալացիայի ֆոնին
Սեպտեմբեր 13 22:42 2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի էսկալացիայի ֆոնին, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Հինգերորդ հանրապետության ղեկավարը ստեղծված իրավիճակը արդեն քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

«Նախագահ Մակրոնը պատրաստ է մտքերի փոխանակում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ»,- ասել են Ֆրանսիայի ԱԳՆ-ում։

 
 

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Փարիզը կողմ է հրադադարին, ինչպես նաեւ կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Միաժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի հստակեցրել, թե արժե արդյոք սպասել Մակրոնի ու Ալիեւի շփմանը մոտ ապագայում։