Մոսկվան ստացել է Երեւանի դիմումը՝ իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով. ՌԴ ԱԳՆ


Մոսկվան ստացել է Երեւանի դիմումը՝ իրավիճակի կարգավորմանն աջակցելու խնդրանքով. ՌԴ ԱԳՆ
Սեպտեմբեր 13 13:03 2022

ՌԴ ԱԳՆ-ն չափազանց անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում սեպտեմբերի 13-ի գիշերն իրադրության կտրուկ սրացման հետ կապված։ Այս մասին նշվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։

«Կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ իրավիճակի հետագա թեժացումից, զսպվածություն ցուցաբերել եւ անշեղորեն հետեւել հրադադարի ռեժիմին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան»։