Թեհրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳՆ խոսնակ


Թեհրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն. Իրանի ԱԳՆ խոսնակ
Սեպտեմբեր 13 11:40 2022

Իրանի համար անընդունելի է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ցանկացած փոփոխություն։ Այդ մասին Mehr գործակալության փոխանցմամբ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասար Քանանին։ 

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների և լարվածության սրման առնչությամբ, զսպվածության և հակասությունները խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու կոչ է արել:

 

Իրանական կողմը հայտնում է, որ Իսլամական հանրապետությունը հետևում է հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացմանը։ Քանանիի խոսքով՝ Իրանը պատրաստ է աջակցել հարևան երկու երկրների միջև տարաձայնությունների լուծմանը։