Սա ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա, ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները․ Ադամ Շիֆ


Սա ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա, ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները․ Ադամ Շիֆ
Սեպտեմբեր 13 05:29 2022

Ադրբեջանը հրետակոծել է Արցախում անմեղ խաղաղ բնակիչների տները և այժմ հարձակվում է Հայաստանի սահմանի վրա:

 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

 

«Սա հրադադարի կոպտագույն խախտում է և ուղղակի հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա: ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունները՝ անհապաղ և ընդմիշտ»,-նշել է Ադամ Շիֆը:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։