Պատասխանեք հետևյալ հանգուցային հարցերին. Արմեն Աշոտյան


Պատասխանեք հետևյալ հանգուցային հարցերին. Արմեն Աշոտյան
Սեպտեմբեր 13 03:37 2022

Պատասխանեք հետեւյալ հանգուցային հարցերին.

  1. Ո՞նց է ստացվում, որ ԱՄԲՈՂՋ աշխարհը «ողջունում» էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սիլիբիլին, «երկխոսությունն ու տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը», ու աշխարհի աչքի առաջ Ալիեւը հանդգնում է հերթական ռազմական օպերացիան իրականացնել մեր դեմ։
  2. Ո՞նց է ստացվում, որ Նիկոլ-Ալիեւ հանդիպումներից հետո աշխարհում բոլորն ուրախ եւ երջանիկ են, բայց Ադրբեջանը կրկին չի խորշում ուժի կիրառումից։
  3. Ո՞նց է ստացվում, որ մեզ ստորացնելու գնով տանում են «խաղաղության դարաշրջանի», բայց փոխարենը բերում են նոր արյուն, նոր ցավ եւ նոր պատերազմներ։

Ես չեմ պատրաստվում ընկնել պատրանքների եւ «դեժա վյուների» մեջ։ 44-օրյայի վերքերս չեն ամոքվել։

Փառք հայ զինվորականին։

Անեծք դավաճան սրիկային։

Ամոթ մեզ, որ այս օրին ենք։

 

Արմեն Աշոտյան