Կադիրովը հայտարարել է էլիտար մարտիկների՝ Դոնեցկ վերադառնալու մասին


Կադիրովը հայտարարել է էլիտար մարտիկների՝ Դոնեցկ վերադառնալու մասին
Սեպտեմբեր 12 23:57 2022

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի գլխավորությամբ Չեչնիայի ստորաբաժանումները սկսել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջադրանքների կատարումը։

Այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Մարիուպոլի, Սեվերոդոնեցկի, Լիսիչանսկի, Պոպասնայի և ուկրաինացիների կողմից գրավված այլ քաղաքների ազատագրումից հետո էլիտար մարտիկները մեկնել էին Գերագույն գլխավոր հրամանատարի տրամադրած արձակուրդին և այժմ նոր եռանդով վերադարձան առաջնագիծ»,- ասել է Կադիրովը։