Հրաձգություն` Ստամբուլի առևտրի կենտրոնում. վիրավորվել են իրանցիների և ադրբեջանցիներ


Հրաձգություն` Ստամբուլի առևտրի կենտրոնում. վիրավորվել են իրանցիների և ադրբեջանցիներ
Սեպտեմբեր 12 14:18 2022

Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում զինված ընդհարման ժամանակ վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Իրանի քաղաքացիներ, գրում է Sabah թերթը։

Առևտրի կենտրոնում, անհայտ պատճառով, վիճաբանություն է տեղի ունեցել երկու խմբերի միջև։ Լեզվակռիվը վերաճել է ծեծկռտուքի, որից հետո վիճող երկու կողմերը զենք են գործադրել, հնչել են կրակոցներ։

 

Արդյունքում վեց մարդ վիրավորվել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու շտապօգնության մեքենաները։ Վիրավորներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

 
 

Սրճարանի և առևտրի կենտրոնի այցելուները խուճապի մեջ փորձել են փախչել դեպքի վայրից։