Ադրբեջանը կարող է անակնկալ հարձակվել


Ադրբեջանը կարող է անակնկալ հարձակվել
Սեպտեմբեր 12 12:36 2022

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Ադրբեջանը հետևողականորեն սրում է առաջնագծի լարվածությունը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի հատվածում։ Մյուս կողմից սեպտեմբերի 12-ի առավոտյան կրակել է Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ։

Այս ընթացքում Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը զորքին հրահանգել է պատրաստ լինել մարտական գործողությունների։

Հետևելով թշնամու քաղաքական ու ռազմական գործողությունների տրամաբանությանը՝ կարծում եմ, Ադրբեջանն առաջիկայում կարող է անակնկալ հարձակում գործել ոչ թե Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի կամ Արցախի ուղղությամբ, այլ՝ Սյունիքի։

Հիմա տեղի է ունենում մարտավարական խաբկանք՝ զորքերի հրամանատարության ուշադրությունը հիմնական ուղղություններից շեղելու համար»։

 
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան