Թագավորական մեղվաբույծ Ջոն Չեփելը մեղուներին տեղեկացրել է Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին


Թագավորական մեղվաբույծ Ջոն Չեփելը մեղուներին տեղեկացրել է Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին
Սեպտեմբեր 10 23:23 2022

Թագավորական մեղվաբույծ Ջոն Չեփելը Բուքինգհեմյան պալատի և Կլարենս-հաուսի տարածքում մեղուներին տեղեկացրել է Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին։ Այս մասին հայտնում է The Daily Mail թերթը։

Համաձայն բազմադարյա ավանդույթի` նա մեղուների փեթակների վրա սև ժապավեններ է դրել: Մեղվաբույծը միջատներին ասել է նաև, որ նրանց տերը մահացել է, և այսուհետ նոր սեփականատեր է լինելու՝ հորդորելով լավ վերաբերվել նրան։