Պետք է պատրաստվել պատերազմի


Պետք է պատրաստվել պատերազմի
Սեպտեմբեր 10 17:11 2022

Պետք է պատրաստվել պատերազմի, նույնսիկ եթե ամեն օր երազում ես խաղաղության մասին:

 

Բոլոր նորմալ պետությունները, ապրելով խաղաղ պայմաններում,  ամեն օր պատրաստվում են պատերազմի, քանի քաջ գիտակցում են, որ պատերազմն անխուսափելի է, եթե դրան պատրաստ չես:

 

Ոչ մի փաստաթուղթ, հայտարարություն, խաղաղության համաձայնագիր, թշնամու խոստում և երդում իրական խաղաղության երաշխիք չեն կարող լինել:

 

Խաղաղության միակ երաշխիքը պատերազմին պատրաստ լինելն է, պետությունն ու հայրենիքը պաշտպանելու կամքն ու ուժն է, որ ստիպում է հակառակորդին հրաժարվել պատերազմի գաղափարից:

 

Խաղաղության պետք է ձգտել, կարելի է խոսել խաղաղության մասին, բայց երբեք չպետք է դադարես պատրաստվել պատերազմի:

 

Հ.Գ. Պատերազմը միայն զենքն ու զինվորը չեն, ժամանակակից պատերազմները մղվում են բոլոր դաշտերում. տնտեսական, տեղեկատվական, դիվանագիտական, ժողովրդագրական, մշակութային ու ինքնության . . .

Աղբյուրը՝ Արթուր Ղազինյան